Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Գագիկ Ավագի Ասատրյանի 2025թ․-ի հոկտեմբերի 17-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շամբ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.0888հա հողամասը (ծածկ.` 09-031-0132-0007) և նրա վրա կառուցված շինությունները հասցեավորել և տրամադրել Շամբ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 5 ճաշարան հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։