Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավարի 2025թվականի հոկտեմբերի 16-ի գրությունը,ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 2025թվականի հոկտեմբերի 22-ի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրում 1-ին փողոցի խմելու ջրագծի նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով բնակավայրի վարչական ղեկավարին տրամադրել 30լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։