Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 62-րդ և 64-րդ կետերն ու նկատի ունենալով Քաջիկ Գրիշայի Խաչատրյանի կողմից լիազորված անձ Գայանե Արայի Դավթյանի 2025 թվականի մայիսի 26-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սալվարդ բնակավայրի 1-ին փողոց, թիվ 1ա հասցեում գտնվող անշարժ գույքը` 0.33հա հողամասն (ծածկ.` 09-080-0008-0008) ու նրա վրա կառուցված շինությունները վերահասցեավորել և տրամադրել Սալվարդ բնակավայր, 1-ին փողոց, թիվ 1/1 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։