Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռ․ Ղուկասյանի 2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 01/16/08542-2024 գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս բնակավայր 1-ին փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,07942հա հողամասը (ծածկ.՝ 09-031-0012-0021) առողջության առաջնային պահպանման նոր շենքի (ամբուլատորիա) կառուցման համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
2. Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |