Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի ղեկավարի պատվոգրով և դրամական խրախուսմամբ պարգևատրել 2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում քիմիա առարկայից հաջողություն գրանցած, Սիսիանի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովիկ Անդրեասյանին համայնքի բյուջեի 08.1.1 ծրագրի 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի։
2․ Պարգևատրման վճարումն (1-ին տեղ՝ 1x50,000․00 ՀՀ դրամ) ապահովել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի միջոցով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։