Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Արշակ Կամոյի Աթանեսյանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար համայնքի (իրավահաջորդ Սիսիան համայնք) ղեկավար Արարատ Պետրոսյանի և քաղաքացի Արշակ Կամոյի Աթանեսյանի (անձն․՝ AT0519019, տրված՝ 09․07․2020թ., 051-ի կողմից) միջև 2016 թվականի ապրիլի 12-ին կնքված Իշխանասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,4895հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։