Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Հարություն Արտուշի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Շիրվանզադե փողոց թիվ 4/6 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00613հա հողամասը և նրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը Հարություն Արտուշի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 61,3քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերես՝ 57,04քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 202272 (երկու հարյուր երկու հազար երկու հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք` 61,3x330000x0,00569=115103,01 ՀՀ դրամ, ավտոտնակի արժեք՝ 61.3x10000x0,1422=87168,6 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինություն իրականացրած անձ, քաղաքացի Հարություն Արտուշի Հարությունյանին (անձ․՝AS0437009, տրված՝ 20․11․2018թ., 051-ի կողմից, ծնված՝ 21․08․1969թ․):
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հարություն Արտուշի Հարությունյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: