Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իշխանասար խճուղի թիվ 179-181 հասցեում գտնվող, 0.1301հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-006-0324-0182) հաստատել որպես զբոսաշրջային գոտի կառուցելու քաղաքաշինական փաստաթուղթ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: