Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով, «Սիսիան» բարեգործական հիմնադրամի կանոնադրության 32-րդ կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկությանարդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի հիմնադրած «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 72(Ա) որոշումը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի հիմնադրած «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը՝
1) Արմեն Հակոբջանյան - Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ.
2) Հովսեփ Առաքելյան - Սիսիանի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ.
3) Արման Հարությունյան - Սիսիանի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ.
4) Վլադիկ Պողոսյան - Սիսիանի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ.
5) Արկադի Հովհաննիսյան - «ԳԱՀ Փարթներս» ՍՊԸ գլխավոր իրավախորհրդատու փաստաբան, խորհրդի անդամ:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: