Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 84-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 19-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 84-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «Վ. Իվանյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար» բառերը փոխարինել «Ա.Հակոբջանյան - համայնքի ղեկավարի պաշտոնակատար, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար» բառերով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի փոխարինողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.86 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner