Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի գ կետով և 14-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի համրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում եմ՝
1. Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը հաստատելու մասին» թիվ 153-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Քաղաքացիական պաշտպանության պլանի 2-րդ գլուխը՝ համաձայն հավելված 1-ի:
2) նոր խմբագրությամբ շարադրել որոշման 3-րդ և 4-րդ հավելվածները՝ համաձայն հավելված 2-ի:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: