Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի: 3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի: 4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2024 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի: 5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2024 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի: 6. Որոշման հավելված 1-ի և հավելված 3-ի 20-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի փետրվարի 7-ից (հիմք՝ 2023թ. հուլիսի 13-ին «ՏԵղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները):
7. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |