Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 2529953.1 հազար դրամ» բառերը և թիվը փոխարինել «եկամուտների գծով` 2560641.3 հազար դրամ» բառերով և թվով:
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 2529953.1 հազար դրամ» բառերը և թիվը փոխարինել «ծախսերի գծով` 4289289.6 հազար դրամ»բառերով և թվով:
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)` 0 դրամ» բառերը և թիվը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 1728648.2 հազար դրամ» բառերով և թվով:
4) որոշման 1-ին կետի հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն 1-ից 6 հատվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |