Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Հացավան բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 09․01․2025 թվականի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրի խմելու ջրագծի արտաքին ցանցի խցանումը բացելու համար վարչական ղեկավարին տրամադրել 10լ բենզին։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։