Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշումն ու նկատի ունենալով Հենրիկ Բարսեղյանից ժառանգություն ստացած Ռիմա Բարսեղյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Սիսիանի քաղաքապետարանի և Հենրիկ Բարսեղյանի միջև 2012 թվականի մարտի 30-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել լրացում և պայմանագիրը լրացնել 2.1.6 կետով.
«2.1.6. Վարձակալված հողամասը օտարելու դեպքում «Վարձակալը» ունի հողամասի գնման նախապատվության իրավունք»:
2. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Իսրայել-Օրի փողոց թիվ 5/1-16 հասցեում գտնվող 0.0021հա բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով 21x1881=39501 (երեսունինը հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել հողամասի գնման նախապատվության իրավունք ունեցող անձ՝ Հենրիկ Բարսեղյանից ժառանգություն ստացած Ռիմա Բարսեղյանին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|