Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 42-րդ հեդվածի 1-ին մասի 17-րդ կետերով, «Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910 որոշման թիվ 4 հավելվածի 10-րդ կետով՝ որոշում եմ․
1. Հաստատել Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծերը (սխեմաները) համաձայն N 1-44 հավելվածների:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։