Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին (համայնքի ղեկավարին) կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |