Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Գարուշ Կարապետյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գործող Ա/Ձ Գարուշ Կարապետյանի 2023 թվականի համար ներկայացրած հայտը`ոգելից խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 5000 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: