Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Զարուհի Վազգենի Ամիրյանի 2025 թվականի մայիսի 30-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ախլաթյան բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.2313հա հողամասը (ծածկ.` 09-010-0017-0001) և նրա վրա կառուցված շենք-շինությունները հասցեավորել և տրամադրել Ախլաթյան բնակավայր, 8-րդ փողոց, 17 բնակելի տուն հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։