Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Ծղուկ բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի մայիսի 13-ի գրությունը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 2025 թվականի մայիսի 14-ի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրի խմելու ջրի ակունքների աղտոտված հատվածների մաքրման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 80լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։