Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 29-րդ կետերով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման դրույթների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2025 թվականի մարտի 24-ի N 2/փ 104 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Սյունիքի մարզի Սիսիան համայնքը (Սառնակունք բնակավայր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող 09-081-0102-0001 կադաստրային ծածկագրից 9,08719հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը և 3,8128հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի գործառնական նշանակության:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։