Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Ամալյա Մարտիրոսյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Սիսական 37 հասցեում գործող Ա/Ձ Ամալյա Մարտիրոսյանի 2025 թվականի համար ներկայացրած հայտը` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է սույն թվականի հունվարի 1-ից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։