Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 968-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2024 թվականի N 968-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 048-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ու 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 048-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝

1) Դ. Հարությունյան – համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ.

2)  Վ․ Խաչատրյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ.

3)  Ե. Հարությունյան - աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետի ժ/պ, հանձնաժողով քարտուղար,

4) Ն. Հովհաննիսյան – աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության, և սոցիալական հարցերի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,

5) Դ. Այվազյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ, հանձնաժողովի անդամ.

6) Հ. Ստեփանյան – աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ.

7) Գ․ Գրիգորյան - աշխատակազմի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ․

8) Լ․ Ղազարյան- աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ․

9) Ն․ Անդրեասյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,

10) Ս. Սահակյան - աշխատակազմի առաջատար մասնագետ, անձնաժողովի անդամ:

2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 27

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner