«Սիսիանի Բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի 2024 թվականի բյուջեի պլանավորման նպատակով համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը սույն թվականի նոյեմբերի 17-ին իր աշխատասենյակում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև վերոնշյալ ՀՈԱԿ-ի պետ Դավիթ Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեց ոլորտի բացթողումները, խնդիրները:
Համայնքի ղեկավարի պահանջով համապատասխան բոլոր փոփոխությունները կկատարվեն՝ գալիք տարում ՀՈԱԿ-ի առավել արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: |