Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 45
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով և հաստատել անհատական կազմը.

1) Կ. Հովհաննիսյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար, 

2) Դ. Հարությունյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,

3) Կ. Մուրադյան - աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,

4) Դ. Այվազյան -  աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,

5) Վ. Թանգյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,

6) Ն․ Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության  բաժնի առաջատար մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ, արձանագրող,

7) Վ. Խաչատրյան - աշխատակազմի քաղաքաշինության  բաժնի առաջատար մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,

8) Ս. Սահակյան - աշխատակազմի առաջատար մասնագետի ժ/պ  /իրավաբան/, հանձնաժողովի անդամ,

9) Տ. Համբարձումյան - համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.90 Կբ)
(135.32 Կբ) եզրակացություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner