Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Հակոբ Սմբատի Մկրտումյանի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հիդրոշինարարների այգում գտնվող անշարժ գույքը՝ 0,012հա հողամասը (Վկ․` 1985894) և նրա վրա կառուցված շինությունը հասցեավորել և տրամադրել քաղաք Սիսիան Հիդրոշինարարների այգի թիվ 3/9 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: