Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգն ու նկատի ունենալով Համիկ Սերյոժայի Ստեփանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաք Սայաթ-Նովա փողոց թիվ 2 հասցեում գտնվող Համիկ Սերյոժայի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1170հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 66,44քմ արտաքին մակերեսով հասարակական սպասարկման կետը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և համարել Համիկ Սերյոժայի Ստեփանյանի սեփականությունը(ն/ք.`015810203, տրված 25․02․2023թ․, 051-ի կողմից, ծնված 13․12․1962թ․)՝ համաձայն հատակագծի:
2. Հասարակական սպասարկման կետ օրինականացման համար համայնքային բյուջեի 900295101126 հաշվեհամարին Համիկ Սերյոժայի Ստեփանյանը պետք է վճարի 160652 / հարյուր վաթսուն հազար վեց հարյուր հիսուներկու/ հասարակական սպասարկման կետ՝ 66,44x20000x0,1209=160652/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։