Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի /սահմանադրական օրենք/ 142․2-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 02-ի «Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 26-ի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 21-Ա և «Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 26-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով Սիսիան համայնքի ավագանի ընտրվելու մասին» թիվ 22-Ա որոշումները, 2023 թվականի ապրիլի 12-ի «Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N15 արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ՎԴ/2034/05/23 վարչական գործով որոշումը, հաշվի առնելով, որ համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ու կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը՝ Արմեն Բենյամինի Հակոբջանյանն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի համամասնական ընտրակագով ընտրված նորընտիր ավագանու 2023 թվականի ապրիլի 14-ի առաջին նիստի օրակարգը․ 

1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner