Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Սիսիանի անձնագրային բաժանմունքի թիվ 8/46-170 գրությունն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 3-րդ փողոց 73-րդ շենք թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ (վկ. 15032019-09-0017) բնակարանը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Արմենուհի Արամի Հարությունյանին, Աղվան Ավետիսի Հարությունյանին, Լիլիթ Աղվանի Հարությունյանին, Գագիկ Աղվանի Հարությունյանին, Ավետիս Գարիկի Հարությունյանին, Մարի Գարիկի Հարությունյանին, Նարեկ Գարիկի Հարությունյանին, Անահիտ Ռուբենի Մնացականյանին, Գարիկ Աղվանի Հարությունյանին։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: