Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2023 թվականի հունիսի 23-ի հերթական նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 09-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |