Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն և «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշումներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո ինքնակամ կառույցը և առանձնացված հողամասը սահմանված կարգով և գներով օտարել ուղղակի վաճառքի միջոցով ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |