Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ՝ որոշում եմ.
1․ Սիսիան քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, (ծածկ․՝09-006-0218-0008)-ից 0.38472հա բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաք Սիսիան-Իշխանասար խճուղում գտնվող անշարժ գույքը` 0.38472հա հողամասը (ծածկ․՝09-006-0218-0008)-ից, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել ք. Սիսիան,Սիսիան-Իշխանասար խճուղի, 1/1 հողամաս հասցեն:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։