26.07.24
Հայտարարություն
|
Սիրելի’ սիսիանցիներ, Սույն թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք ձեզ «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճ՝ ներկա գտնվելու «Սահյանական օրեր. Սահյան 110» խորագիրը կրող աննախադեպ մշակութային միջոցառմանը։ Մուտքն ազատ է։
|
|
26.07.24
Հայտարարություն
|
Ամենամյա դարձած հայ-իրանական խոհանոցային-մշակութային փառատոնն այս տարի ևս տեղի կունենա օգոստոսի 10-ին: Ուստի, ձեր մասնակցությունն ամրագրելու, տաղավար զբաղեցնելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 1-ը ներառյալ դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին։
|
|
|
22.07.24
Հայտարարություն
|
Սիրելի' սիսիանցիներՍիսիանի հետիոտնային անցումները գծանշվել են.
|
|
22.07.24
Սիսիանից հերթական քաջորդիների խումբը մեկնեց ծառայելու հայրենիքին
|
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը մասնակցել է համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցած միջոցառմանը, որը կազմակերպվել էր զինակոչիկներին հայոց բանակ ճանապարհելու կապակցությամբ։
|
|
11.07.24
Ճանապարհների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ
|
Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սիսիան քաղաքում տեղի են ունենում թվով 18 փողոցների ճանապարհների ընթացիկ վերանորոգման (փոսալցման) աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են «Գրին Ռոդ» ՍՊԸ-ի կողմից: Սույն աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից կծախսվի 3.433.200 ՀՀ դրամ:
|
|
10.07.24
Այց Ույծ բնակավայր
|
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը 2024 թվականի հուլիսի 10-ին այցելեց Ույծ բնակավայր` այնտեղ օրեր առաջ մեկնարկած մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: «Էկո Բիլդինգ» մասնագիտացված շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ զրույցի շրջանակներում համայնքի ղեկավարը ծանոթացել է առաջացած խնդիրներին, լուծման արագ և արդյունավետ տարբերակներ քննարկել: Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հաջորդ կանգառն Ույծ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցու շինհրապարակն էր։ Այնտեղ համայնքի ղեկավարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, մանրամասների վերաբերյալ զրուցել կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հավելենք, որ եկեղեցին վերակառուցվում է Կառավարության ...
Մանրամասն |
|
04.07.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքում գործունեություն ծավալող ՆՈՒՀ-երի տնօրեններ,Տեղեկացնում ենք, որ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում:Դասընթացը վարում են ոլորտի փորձառու մասնագետներ:Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 2-ից մինչև 15-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն: Վերապատրաստման դասընթացը սկսվում է հուլիսի 16-ից՝ 19 օր տևողությամբ։Հավակնորդների ցանկությամբ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |