25.09.24
Սիսիան քաղաքի Որոտան 2ա շենքի հարակից տարածքում կառուցվում է մինի ֆուտբոլի դաշտ
|
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և իրականություն կդառնա նաև Սիսիանի Տոլորս բնակավայրում: Այս կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանն իր շնորհակալությունն է հայտնում միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցվող դաշտի վերաբերյալ և շեշտում դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը:
|
|
23.09.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի սիրելի' սպորտասերներ, Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղում 2024 թվականի հոկտեմբերի 19-ին: Մրցաշարին կարող են մասնակցել ՀՀ բոլոր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չունեն առողջական խնդիրներ: Այլ մանրամասներին ծանոթանալու և հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժին:
|
|
19.09.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի սիրելի' բնակիչներ, ՀՀ Անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 21-ին` ժամը 11:00-ին, բոլորիդ հրավիրում ենք Սիսակ Նահապետի անվան հրապարակ` մասնակցելու «Իմ եռագույն անկախությունը» խորագրով տոնական միջոցառմանը: Ցերեկույթին կհաջորդի քայլերթ` դեպի քաղաքային պանթեոն:
|
|
10.09.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2024 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/կանցկացվի մրցույթ հետևյալ պաշտոնների համար՝ 1) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ (ծածկագիր` 2.1-5), 2) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2.3-16, 2.3-17), 3) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-9), 4) աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` ...
Մանրամասն |
|
09.09.24
Ավետիս
|
2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Սիսիանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 23 երեխա` 12 տղա, 11 աղջիկ: Փոքրիկներին մաղթում ենք անամպ, խաղաղ երկինք, անհոգ մանկություն:
|
|
09.09.24
Սիսիան համայնքը նոր աղբատար մեքենա ունի
|
Սյունիքի մարզպետի աշխատակազմը առաջնահերթ հիմնախնդիրների լուծման շրջանակում ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով Սիսիան համայնքի կարիքների համար ձեռք է բերել աղբատար մեքենա։ Արժեքը՝ 54 մլն 550 հազ դրամ։ Համայնքապետարանն իր շնորհակալությունն է հայտնում առանցքային նախաձեռնության համար։ Շնորհիվ տեխնիկայի ձեռքբերման՝ համաjնքում կավելանա երեք աշխատատեղ (մեկ վարորդի, երկու բանվորի), ինչպես նաև հետայսու աղբահանությունը կիրականացվի օպերատիվ կերպով։
|
|
06.09.24
2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2024թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով. 1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին․2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2025 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին․ 4) Հայաստանի ...
Մանրամասն |
|
02.09.24
Այց Սիսիանի ավագ դպրոց
|
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը մասնակցել է Սիսիանի ավագ դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Գիտելիքի և դպրության տոնին, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկին: Համայնքի ղեկավարը հանդես է եկել խոսքով, շնորհավորել ներկաներին, իր շնորհակալական խոսքը հղել ուսուցիչներին` կատարած անչափելի աշխատանքի, նվիրումի, հոգատարության և նվիրվածության համար: Արմեն Հակոբջանյանը բարի, անփորձանք ու խաղաղ ուսումնական մեկնարկ է մաղթել բոլոր ներկաներին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |