|
19.11.25
ԵՐԲ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ՝ ՍԻՍԻԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ
|
Հուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ սուբվենցիոն ծրագրի տարբեր ենթաբաղադրիչներով մեկնարկել և այժմ էլ մեծ թափով իրականացվում են Սիսիան քաղաքի Դուրյան 2, Սիսական 9, 11, 13, 15, 19, 46ա, 50, 50ա, Ադոնցի 3, Իսրայելյան 39, Դուրյան 2, Արամ Մանուկյան 2, 2ա, 3, Ադամյան 11 շենքերի բակային հատվածների և Շահումյան փողոցի սկզբնամասի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 296 մլն․ 500 հազ․ 400 ՀՀ դրամ։
|
|
|
17.11.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
|
Սիրելի՛ ուսանողներ,Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է Ուսանողների օրը, ինչի կապակցությամբ սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ։Ուսանողական տարիները մասնագիտական կայացման գործում ունեն առանձնահատուկ ազդեցություն՝ անխոս նաև դառնալով անհատի ձևավորման կարևորագույն շրջափուլերից մեկը։Դուք ձեր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ և գիտելիք ձեռք բերելու մշտական ձգտումով կարևորագույն շարժիչ ուժ եք հանդիսանում պետության համար, քանզի պետությունը զարգանում և բարգավաճում է խելացի ու բանիմաց անհատների շնորհիվ։Ես ցանկանում եմ, որ ձեր ստացած տարիների գիտելիքները մրցունակ ու պահանջված լինեն ամբողջ աշխարհում՝ դրա հետ մեկտեղ օգտակար լինելով մեր պետությանն ու հայրենակիցներին։Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ ...
Մանրամասն |
|
|
07.11.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
2025թ. նոյեմբերի 14-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կողմից նոր ձեռքբերված գույքը համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին․3․ Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին․4․ Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին․5․Հայաստանի ...
Մանրամասն |
|
|
06.11.25
ԱՎԵՏԻՍ
|
Սիսիանի բժշկական կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 10 երեխա՝ 4 աղջիկ, 6 տղա։ Փոքրիկներին մաղթում ենք առողջ, խաղաղ ու բարեկեցիկ մանկություն։
|
|
|
05.11.25
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ
|
|
Սույն թվականի նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն ընդունել է Սիսիան համայնքի այն մանկավարժներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ցուցաբերել «Կորիզ» կրթական շարժմանը, որի արդյունքում արժանացել են «Ոսկե գրիչ», «Արծաթե գրիչ», «Բրոնզե գրիչ» մրցանակներին և «Կորիզի դեսպան» պատվավոր կոչմանը, ինչպես նաև նրանց, ովքեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ցուցաբերել են բարձր մասնագիտական պատրաստվածություն, ստեղծագործական մոտեցում, իրականացրել հետազոտական աշխատանքներ, որի արդյունքում ճանաչվել են հաղթողներ։Հովսեփ Առաքելյանը ողջունելով ուսուցչուհիներին՝ ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱՆ
|
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Ձեր կատարած անձնվեր աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, համբերություն և անկեղծ նվիրում, որի լավագույն գնահատականն այն շնորհակալ ժպիտներն են, որոնք ստանում եք ձեր աջակցությունը ստացած մարդկանցից։ Ձեր շնորհիվ բազմաթիվ խնդիրներ լուծվել են, դժվարություններ՝ հաղթահարվել՝ կյանքի դժվարին իրավիճակներում փրկելով բազմաթիվ խեղված ճակատագրեր։ Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ առողջություն, անձնական երջանկություն և նոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր բնակիչների։
|
|
|
27.10.25
ԼՐԱՑԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ
|
|
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային Մշակույթի կենտրոնի դահլիճում կայացել է համայնքի ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետու միջոցառում։Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարները, Սիսիան համայնքի ավագանու անդամները, մի շարք սիսիանցիներ։Միջոցառումը մեկնարկել է ՀՀ պետական օրհներգով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27֊ին ՀՀ Ազգային ժողովում ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը։Միջոցառման ընթացքում տեսաշարի օգնությամբ ներկայացվել է համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի մեկ տարում իրականացրած ...
Մանրամասն |
|
|
24.10.25
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
|
|
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ ակտիվ համագործակցության արդյունքում՝ մեկնարկել են Արևիս բնակավայրի կամրջի կառուցման լայնածավալ աշխատանքները:Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ գյուղատնտեսական տեխնիկաներ է նվիրել Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերին։Տրամադրված՝ պարարտանյութ ցրող, շարքացան, տուկապրես, հողաֆրեզ, քարհավաք գյուղտեխնիկաները կօգնեն նշված բնակավայրերում վերականգնել դեգրադացված հողակտորները՝ խթանելով կենսաբազմազանության պահպանությանը։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից Սիսիան քաղաքի թիվ 2 ՆՈւՀ-ին և նույն ՆՈւՀ-ի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |