05.09.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին։2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։3․ «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքը Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ...
Մանրամասն |
|
04.09.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, հարգարժան վետերաններ․Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Փրկարարի մասնագիտական օրվա կապակցությամբ։ՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատող, բարձր որակավորում ունեցող մասնագետների, իրենց ոլորտի իսկական նվիրյալների շնորհիվ է, որ դժվարին և կյանքին սպառնացող պայմաններում, օրվա կամ գիշերվա ցանկացած ժամին, ցրտին և շոգին, քամուն և հորդ անձրևին, աշխատանքային և տոնական օրերին, մարդածին և բնական աղետների պատճառով փրկվում են բազմաթիվ կյանքեր, հաղթահարվում անելանելի իրավիճակներ, ինչի կապակցությամբ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում։Ձեր անձնվեր, բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ...
Մանրամասն |
|
04.09.25
ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
|
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին, Սիսիան քաղաքում հանդիսավոր նշվել է #Փրկարարի օրը։ Միջոցառմանը ներկա էին համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, նախադպրոցական ուսումնական հաստատության սաներ և ոլորտի աշխատակիցներ։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարար ջոկատի գույքի և տեխնիկայի ցուցադրություն, ինչպես նաև իրականացվել է հրդեհաշիջման ցուցադրական գործողություն։ Փրկարարի օրվա առիթով Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն իր անունից պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Սիսիանի ՀՓՋ-ի մի շարք աշխատակիցների։
|
|
01.09.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ կրթության բնագավառի ներկայացուցիչներ, ծնողներ․Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, մաղթում, որ այս ուսումնական տարին ձեզ համար լինի աշխարհաճանաչման, ինքնադրսևորման և բացահայտումներով հարուստ լավագույն ժամանակաշրջան։Գիտելիքն ու կրթությունը մեր պետության անվտանգության, զարգացման ու բարգավաճման կարևորագույն բանալիներն են, առանց որոնց ունայն են հզոր պետություն, ժամանակին համընթաց երկիր ունենալու բոլոր ձգտումները։ Արդի ժամանակաշրջանում բոլորս էլ տեսնում ենք, որ հաջողում են այն երկրները, որոնցում գերակա է գիտելիքի ուժը, քանզի հայրենիքն ուժեղ է խելացի, բանիմաց, կայացած անհատներով։Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ...
Մանրամասն |
|
15.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2025 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (23.05.2023թ. Հ0-150-Ն) պահանջների և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷՐ-ԸՆԴ-ԱՐԵԳ»ՍՊ ընկերության կողմից Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի Կենտրոնական փողոց, 6/1 հողամաս հասցեում ձեռնարկվող ցեմենտի, բետոնի և խճի արտադրության վերաբերյալ առաջին հանրային լսումը:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով` +37428323330 հեռախոսահամարով։Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող ...
Մանրամասն |
|
12.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սույն թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 11։00-ին, Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու Սիսիան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ հանրային բաց լսումներ։ Ավագանու անդամներին, փորձագետներին, համայնքի բնակիչներին, շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու հանրային լսմանը։
|
|
05.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սույն թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին կիրականացվի առցանց սեմինար՝ «Պլաստմասսան կենցաղում և Ստոկհոլմի կոնվենցիայով արգելված քիմիական միացությունները պլաստմասսե արտադրանքներում» թեմայով։ Սեմինարի տևողությունը 2,5 ժամ է: Ցանկացողներն առցանց սեմինարին կարող են միանալ հետևյալ հղումով` https://meet.google.com/xwk-syde-jds:
|
|
24.07.25
ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՆԱՐ-ԴՈՍ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Գրեթե ավարտին են մոտենում սուբվենցիոն ծրագրով մեկնարկած Գետափնյա ամբողջ թաղամասի ասֆալտապատման շինարարական աշխատանքները, որում, սակայն, նախատեսված չէր Նար-Դոս փողոցի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատումը։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ մեկնարկեցին նաև այդ փողոցի ասֆալտապատման աշխատանքերը, որը տարիներ շարունակ անմխիթար էր, փոշոտ, անձրևների ժամանակ՝ ցեխոտ։ Համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել և անձամբ ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին։ Նար-Դոս փողոցի բնակիչները շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին՝ նշեցին, որ սա պատմական պահ է, քանզի երբեմնի անտեսված փողոցի ասֆալտապատումն ավելի քաղաքակիրթ միջավայր կստեղծի տեղի բնակիչների և առհասարակ հյուրերի համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |