|
19.11.25
ԵՐԲ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ՝ ՍԻՍԻԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ
|
Հուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ սուբվենցիոն ծրագրի տարբեր ենթաբաղադրիչներով մեկնարկել և այժմ էլ մեծ թափով իրականացվում են Սիսիան քաղաքի Դուրյան 2, Սիսական 9, 11, 13, 15, 19, 46ա, 50, 50ա, Ադոնցի 3, Իսրայելյան 39, Դուրյան 2, Արամ Մանուկյան 2, 2ա, 3, Ադամյան 11 շենքերի բակային հատվածների և Շահումյան փողոցի սկզբնամասի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 296 մլն․ 500 հազ․ 400 ՀՀ դրամ։
|
|
|
19.11.25
ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ
|
|
Սույն թվականի նոյեմբերի 18-ին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու Սիսիան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումն ապահովելու նպատակով ձեռք բերված չորս էլեկտրական միկրոավտոբուսների երթուղային սխեմայի մշակման, շահագործման կազմակերպման, սպասարկման գործընթացի և ժամացուցակների հետ կապված հարցերը։Հովսեփ Առաքելյանը ոլորտային պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ գործընթացներն անհապաղ սկսելու և դրանք կարճ ժամկետներում կազմակերպելու համար, քանի որ ըստ համայնքի ղեկավարի, տարիներ շարունակ կանոնավոր ուղևորափոխադրում չիրականացված Սիսիան քաղաքում օր առաջ անհրաժեշտ է շահագործման հանձնել միկրոավտոբուսները՝ ...
Մանրամասն |
|
|
17.11.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
|
Սիրելի՛ ուսանողներ,Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է Ուսանողների օրը, ինչի կապակցությամբ սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ։Ուսանողական տարիները մասնագիտական կայացման գործում ունեն առանձնահատուկ ազդեցություն՝ անխոս նաև դառնալով անհատի ձևավորման կարևորագույն շրջափուլերից մեկը։Դուք ձեր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ և գիտելիք ձեռք բերելու մշտական ձգտումով կարևորագույն շարժիչ ուժ եք հանդիսանում պետության համար, քանզի պետությունը զարգանում և բարգավաճում է խելացի ու բանիմաց անհատների շնորհիվ։Ես ցանկանում եմ, որ ձեր ստացած տարիների գիտելիքները մրցունակ ու պահանջված լինեն ամբողջ աշխարհում՝ դրա հետ մեկտեղ օգտակար լինելով մեր պետությանն ու հայրենակիցներին։Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ ...
Մանրամասն |
|
|
10.11.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 29-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ,1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀ-ում առաջին անգամ ձևավորվել են տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ), ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս:Տեղական ինքնակառավարման մարմինները պետության կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում, քանզի պետությունը հզոր է զարգացած համայնքներով։Բոլորս էլ նկատում ենք, որ վերջին ժամանակներում շնորհիվ բոլորիս նվիրվածության և պրոֆեսիոնալ աշխատանքի՝ մեր համայնքում իրականացվում են նախադեպը չունեցող լայնածավալ և նշանակալի աշխատանքեր, որոնք ուղղված են բնակչության բարեկեցությանը, կյանքի որակի բարձրացմանն ու համայնքային զարգացմանն այնպիսի ոլորտներում, որոնք ամենօրյա կյանքն ավելի ...
Մանրամասն |
|
|
07.11.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
2025թ. նոյեմբերի 14-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կողմից նոր ձեռքբերված գույքը համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին․3․ Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին․4․ Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին․5․Հայաստանի ...
Մանրամասն |
|
|
06.11.25
ԱՎԵՏԻՍ
|
Սիսիանի բժշկական կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 10 երեխա՝ 4 աղջիկ, 6 տղա։ Փոքրիկներին մաղթում ենք առողջ, խաղաղ ու բարեկեցիկ մանկություն։
|
|
|
05.11.25
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ
|
|
Սույն թվականի նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն ընդունել է Սիսիան համայնքի այն մանկավարժներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ցուցաբերել «Կորիզ» կրթական շարժմանը, որի արդյունքում արժանացել են «Ոսկե գրիչ», «Արծաթե գրիչ», «Բրոնզե գրիչ» մրցանակներին և «Կորիզի դեսպան» պատվավոր կոչմանը, ինչպես նաև նրանց, ովքեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ցուցաբերել են բարձր մասնագիտական պատրաստվածություն, ստեղծագործական մոտեցում, իրականացրել հետազոտական աշխատանքներ, որի արդյունքում ճանաչվել են հաղթողներ։Հովսեփ Առաքելյանը ողջունելով ուսուցչուհիներին՝ ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱՆ
|
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Ձեր կատարած անձնվեր աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, համբերություն և անկեղծ նվիրում, որի լավագույն գնահատականն այն շնորհակալ ժպիտներն են, որոնք ստանում եք ձեր աջակցությունը ստացած մարդկանցից։ Ձեր շնորհիվ բազմաթիվ խնդիրներ լուծվել են, դժվարություններ՝ հաղթահարվել՝ կյանքի դժվարին իրավիճակներում փրկելով բազմաթիվ խեղված ճակատագրեր։ Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ առողջություն, անձնական երջանկություն և նոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր բնակիչների։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |