24.07.25
ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՆԱՐ-ԴՈՍ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Գրեթե ավարտին են մոտենում սուբվենցիոն ծրագրով մեկնարկած Գետափնյա ամբողջ թաղամասի ասֆալտապատման շինարարական աշխատանքները, որում, սակայն, նախատեսված չէր Նար-Դոս փողոցի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատումը։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ մեկնարկեցին նաև այդ փողոցի ասֆալտապատման աշխատանքերը, որը տարիներ շարունակ անմխիթար էր, փոշոտ, անձրևների ժամանակ՝ ցեխոտ։ Համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել և անձամբ ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին։ Նար-Դոս փողոցի բնակիչները շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին՝ նշեցին, որ սա պատմական պահ է, քանզի երբեմնի անտեսված փողոցի ասֆալտապատումն ավելի քաղաքակիրթ միջավայր կստեղծի տեղի բնակիչների և առհասարակ հյուրերի համար։
|
|
24.07.25
Կատարվել են Շաքիի ջրվեժ տանող ճանապարհի սանիտարական մաքրման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ
|
«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել են սանիտարական մաքրության և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ տեղացիների և զբոսաշրջիկների կողմից անչափ սիրելի վայրերից մեկի՝ Շաքիի ջրվեժ տանող ճանապարհին և հարակից տարածքներում, որտեղ տեղադրվել են նաև նորաոճ աղբամաններ։ Եկե՛ք գնահատենք մեր շատ սիրելի աշխատակիցների կատարած աշխատանքներն ինչպես ցուրտ ձմռանը, այնպես շոգ ամռանը, որը նրանք կատարում են սիրով և նվիրումով։ Արժևորելով մեր պատմամշակութային ու գեղատեսիլ վայրերը՝ պահպանենք դրանց գեղեցկությունն ու մաքրությունը։
|
|
24.07.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
|
Սույն թվականի հուլիսի 24-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Սիսիան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում ներկայացվել են գործընթացի շրջանակում ստացված առաջարկները, կատարվել դրանց գնահատում։ Ստացված բոլոր առաջարկները համապատասխանում էին Սիսիան համայնքի ավագանու կողմից սահմանված առաջնահերթությանը․ այն է՝ համայնքի հասարակական վայրերի բարեկարգումը։ Բոլոր առաջարկները կհրապարակվեն համայնքապետարանի պաշտոնական կայքէջում:
|
|
23.07.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025թ. հուլիսի 24-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝հետևյալ օրակարգով.1․ Գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով մատուցված ծառայությունների դրույքաչափերը սահմանելու մասին։2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 014-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի թիվ 18-Ա որոշումն ուժը կորցրած ճամաչելու մասին։ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու ...
Մանրամասն |
|
23.07.25
ՈւՐԱԽ ՎԱՐԴԱՎԱՌ
|
Սիրելի՛ մեծիկներ և փոքրիկներ․ Սիրով հրավիրում ենք հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին մասնակցելու ամենաջրային, ամենաուրախ ու ամենագունագեղ տոնին՝ Վարդավառին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում։ - Զվարճալի ջրախաղեր
- Ուրախ երաժշտություն
- Փրփուր փարթի
Միասին վայելենք ամենազվարճալի ավանդական տոնը՝ ՎԱՐԴԱՎԱՌԸ։
|
|
15.07.25
«ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնի մասին
|
Սիրելի՛ հայրենակիցներ․Հուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել շատ սպասված և արդեն ավանդույթ դարձած ամենաազգային, ամենագունագեղ հայ-իրանական խոհանոցային, մշակութային փառատոնի՝ արդեն չորրորդ անգամ կայանալիք «Նավասարդ»-ի մեկնարկի մասին:Եվ այսպես, օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։Այս ամենը տեղի կունենա ...
Մանրամասն |
|
14.07.25
ՀՐԱՎԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻՆ
|
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն Armenian Caritas ու «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի աջակցության հատուկ նախագծին։Նախագիծն իրականացվում է Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։Նպատակն է՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։ Մասնակցելով ...
Մանրամասն |
|
08.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ,Սիսիան համայնքի ավագանու որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Սիսիան համայնքի քաղաքային և գյուղական 36 բնակավայրերի տեղական ինքակառավարմանը՝ համայնքի բյուջեի կառավարման գործընթացում քննարկումներ, քվեարկություններ իրականացնելու և առաջարկներ ներկայացնելու ձևերով։ Ավագանու որոշմամբ մասնակցային բյուջետավորման առաջնահերթություն է սահմանվել համայնքի հասարակական վայրերի բարեկարգումը, որի շուրջ համայնքի բնակիչները կարող են ներկայացնել իրենց ծրագրային առաջարկները։ Քվեարկության արդյունքներով առավել շատ ձայներ ստացած առաջարկը կհամարվի հաղթած ծրագիր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |