02.12.24
Ամփոփվեց Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը։
|
Միջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները:Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ...
Մանրամասն |
|
02.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ․ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրի, իսկ ժամը 14։30-ին՝ Ույծ բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող 144 տեղ հզորության կրթահամալիրների կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:Ազդակիր բնակավայրերի շահագրգիռ հանրությանը հրավիրում ենք մասնակցելու հանրային լսմանը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ...
Մանրամասն |
|
29.11.24
Շարունակվում են այցերը Սիսիան համայնքի բնակավայրեր
|
Սույն թվականի նոյեմբերի 29-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնքի Նորավան, Ծղուկ, Գորայք բնակավայրեր։Հովսեփ Առաքելյանը Նորավան բնակավայրում այցելել է վարչական շենք, մշակույթի տուն, գրադարան, դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Հանդիպել է տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, քննարկել որոշ հարցեր։Բնակավայրում խնդիրները, հիմնականում վերաբերում էին վարչական շենքի, գրադարանի, կենցաղի տան վերանորոգմանը։Համայնքի ղեկավարը ծանոթացել է բնակավայրում կառուցվող «մոդուլային տիպի» դպրոցի շինարարության աշխատանքների ընթացքին։Ծղուկ և Գորայք բնակավայրերում համայնքի ղեկավարը շրջայց է կատարել դպրոցներ, վարչական շենքեր, կենցաղի տներ, գրադարաններ, ...
Մանրամասն |
|
29.11.24
2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2024թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ՝հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին։ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ 3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման ...
Մանրամասն |
|
28.11.24
Համայնքի ղեկավարի այցը Մուցք, Բալաք, Շաղատ բնակավայրեր
|
Սույն թվականի նոյեմբերի 28-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը շրջայց է կատարել Սիսիան համայնքի Մուցք, Բալաք, Շաղատ բնակավայրեր։Հովսեփ Առաքելյանն այցելել է բնակավայրերի վարչական շենքեր, բուժկետեր, դպրոցներ։Համայնքի ղեկավարը բնակավայրերի խնդիրների վերաբերյալ քննարկումներ է ունեցել բնակավայրերի վարչական ղեկավարների, բնակիչների, ենթակա կառույցի աշխատողների հետ։Խնդիրները հիմնականում վերաբերում էին ճանապարհների բարեկարգմանը, տրանսպորտի առկայությանը, աղբամանների տեղակայմանը, փողոցային լուսավորությանը, մանկապարտեզների առկայությանը, վարչական շենքերի, մշակույթի տների, գրադարանների բարեկարգմանը և այլն։Շաղատ բնակավայրում համայնքի ղեկավարը այցելել է <<Հայ ավետարանական եկեղեցու>> հովանավորությամբ ...
Մանրամասն |
|
27.11.24
Համայնքի ղեկավարի շրջայցը Վաղատին, Շենաթաղ, Լոր, Գետաթաղ, Լծեն բնակավայրեր
|
Սույն թվականի նոյեմբերի 26-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը շրջայց է կատարել Սիսիան համայնքի Վաղատին, Շենաթաղ, Լոր, Գետաթաղ, Լծեն բնակավայրեր։ Այցելության ժամանակ համայնքի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի հիմնախնդիրներին, քննարկել դրանց լուծման բոլոր հնարավոր տարբերակները։ Խնդիրները հիմնականում վերաբերում էին ճանապարհների բարեկարգմանը, փողոցային լուսավորությանը, կոյուղագծերին, վարչական շենքերի, կենցաղի տների, գրադարանների, մշակույթի տների վերանորոգմանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների առկայությանը և այլն։ Համայնքի ղեկավարը հորդորել է վարչական ղեկավարներին բնակավայրերի խնդիրները ըստ հրատապության դասակարգել և գրավոր տարբերակով ներկայացնել իրեն։
|
|
22.11.24
ՍԻՍԻԱՆ—ՄՈՆՏԵԼԻՄԱՐ՝ ՔՈւՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ
|
2024 թվականի նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև փոխգործակցության արդյունքում և երկու կողմի նախաձեռնությամբ համագործակցության պայմանագիր կնքվեց ու արդեն հիմնված քույր քաղաքների հարաբերություններ վերհաստատեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքը և Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Մոնտելիմար քաղաքը։ Տեսանյութ՝
|
|
21.11.24
Սույն թվականի նոյեմբերի 18-25-ը Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում է
|
Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը և Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Երվանդ Եղիազարյանը՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի անդամների հետ միասին աշխատանքային այցով գտնվում են Ֆրանսիայի` Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կենտրոն Լիոն քաղաքում, որտեղ անցկացվում է «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքը։ՀՀ-ից մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |