Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Վարդան Աղասու Դանիելյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Ֆիզկուլտուրնիկների փողոց թիվ 6/4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,0038հա հողամասը և նրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 38քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունը(ներքին մակերես՝ 34,92քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 125389 (հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր ութսունինը) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք`38x0,00569x330000=71352,6 ՀՀ դրամ, շինության արժեք՝ 38x10000x0,1422=54036 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ քաղաքացի Վարդան Աղասու Դանիելյաին (անձ.` AL0586495, տրված՝ 18.01.2024թ., 051-ի կողմից, ծնված 25․07․1960թ):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։