Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով ու նկատի ունենալով, որ ս/թ մայիսի 03-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր՝ որոշում եմ.
1.Սիսիան համայնքում ս/թ մայիսի 03-ին կազմակերպել և իրականացնել շաբաթօրյակ:
2. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Դ. Մարգարյանին՝ շաբաթօրյակի ընթացքում ապահովել առաջացած աղբի տեղափոխումը:
3. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ ապահովել շաբաթօրյակի ընթացքում «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կատարված ծախսերը:
4. Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ կազմակերպական աշխատանքները:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։