Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ Վարդան Մանուչարյանի 2025 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Միավորումից առաջացած անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 12500 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016176) պետական տուրք՝ Սիսիան համայնքի Սպանդարյան բնակավայրում գտնվող 0․0245հա (ծածկ.՝ 09-084-0016-0005) և 0․106հա (ծածկ.՝ 09-084-0016-0004) հողամասերի համար։
2․Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։