Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետն ու նկատի ունենալով Դավիթ Վաղարշակի Հավհաննիսյանի 2024 թվականի հուլիսի 12-ի դիմումը` որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի Վ․ Ոսկանյան փողոց, 2-րդ նրբանցք, 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքը (ծածկ․՝ 09-023-0058-0043)՝ 0,05557հա հողամասը բաժանել 0,02925հա հողամասի և 0.02632հա հողամասի ու համապատասխանաբար հասցեավորել՝ տրամադրելով Բռնակոթ բնակավայր, Վ․ Ոսկանյան փողոց, 2-րդ նրբանցք, 2/1 և Բռնակոթ բնակավայր, Վ․ Ոսկանյան փողոց, 2-րդ նրբանցք, 2/2 հասցեները (համաձայն ներկայացված հատակագծերի):
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։