Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 286 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը և այդ որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետն ու նկատի ունենալով Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 13-ի թիվ 068-Ա որոշումը և նկատի ունենալով Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ 01 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Սառնակունք բնակավայրի թիվ 1 հասցեի (վկ.30052025-09-0041) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում գտնվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 12,9հա հողամասը ( ծածկ. 09-081-0102-0229) ՝ տարեկան 1290000(մեկ միլիոն երկու հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել քաղաքացի Վահե Սարոյի Մելքումյանին (նույնակ․ք․՝ 013847884, տրված՝ 10.06.2022թ., 041-ի կողմից) արևային կայանի կառուցման նպատակով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Էներգետիկայի օբյեկտի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել կառուցապատողի սեփական միջոցների հաշվին:
4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։