Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/43» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2024 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/43» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Ն․ Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի նախագահ,
2) Ա․ Սաֆրազյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ,հանձնաժողովի անդամ,
3) Է․ Միքայելյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Լ․ Կոստանյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Ա․ Խալաթյան-աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ։
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ Տ․ Խաչատրյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։