Այսօր: Կիրակի, 27 Ապրիլի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Օրակարգ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  62-րդ հոդվածով.

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2025 թվականի մարտի 14-ի հերթական նիստի օրակարգը՝ 

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորում ապահովելուն համաձայնություն տալու մասին․
3) «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորում ապահովելուն համաձայնություն տալու մասին․
4) Սիսիան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին․
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 
սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին․ 

6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

7) «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
8) «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
9) «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
10) «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․ 
11) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին․
12) 
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1202 հեկտար հողամասերը 2025-2026 թվականների ընթացքում անտառվերականգնման աշխատանքներ կատարելուն համաձայնություն տալու մասին․ 
13) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին․
14
) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 014-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԻՎԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner