Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 854-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2025 թվականի N 854-Ա

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննության առնելով գույքահարկի, անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Սեյրան Զավենի Փանյանը հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Սեյրան Զավենի Փանյանը չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներով ծանուցվել է վարչական լսումների անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 

Սիսիանի համայնքապետարանի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքի համաձայն Սեյրան Զավենի Փանյանին    սեփականության իրավունքով պատկանող UAZ 469B մակնիշի 54LO091 հաշվառման համարանիշի և VAZ 2106 մակնիշի 54LU877 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցների գույքահարկի գծով 2021-2025 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են  95831 ՀՀ դրամ,որից 62000 ՀՀ դրամը՝ ապառք, 18331 ՀՀ դրամը՝ տույժ, 15500ՀՀ դրամը՝ ընթացիկ տարվա հարկ, իսկ մինչև 2021 թվականի համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կազմում են 299566 ՀՀ դրամ, որից 201500 ՀՀ դրամը՝ ապառք, իսկ 98066 ՀՀ դրամը ՝ տույժ: Անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունները կազմում են 2021-2025թվականների համար՝ 228802 ՀՀ դրամ, որից 126766 ՀՀ դրամը՝ ապառք, 39855 ՀՀ դրամը՝ տույժ, 61514 ՀՀ դրամը՝ ընթացիկ տարվա հարկ, իսկ մինչև 2021 թվականը հողի հարկի պարտավորությունը կազմում է՝ 618944 ՀՀ դրամ, որից 274001 ՀՀ դրամը՝ ապառք, 344943 ՀՀ դրամը՝ տույժ: Ընդհանուր՝ 1243143 ՀՀ դրամ:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ։ ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Նույն օրեսնգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված` հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների) սեփականատերերին՝ բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների մասով:Նույն օրենսգրքի 226-րդհոդվածիհամաձայն1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները: 2. Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված հետևյալ ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (այսուհետ սույն բաժնում` շինություններ). 1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`ա. անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, բ. բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը, գ. այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով կառույցը.  2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող կառույցը. 3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը. 4) ավտոտնակը (ավտոկայանատեղին, ավտոհանգրվանը)` տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված կառույցը կամ տարածքը․ 5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, վարչական նպատակներով օգտագործման կամ հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները. 6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող շենքերը և շինությունները. 7) Կառավարության սահմանած կարգով բնութագրվող` սույն մասում նշված համապատասխան անավարտ կիսակառույց շինությունները. 8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նոր կառուցված և (կամ) փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն մասում նշված համապատասխան հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, հողամասի սեփականության և (կամ) հողօգտագործման իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները: 

ՀՀ Հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Անշարժ գույքի հարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը: Նույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին և մասի համաձայն կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները. 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. 2) կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Նույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

    Այսպիսով, Սեյրան Զավենի Փանյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել համայնքի նկատմամբ իր հարկային պարտավորությունները:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը, տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝  որոշում եմ․

 

1.     Սեյրան Զավենի Փանյանից հօգուտ Սիսիան համայնքի բյուջեի գանձել 1243143 (մեկ միլիոն երկու հարյուր քառասուներեք հազար հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, որը վճարել՝

1.1/ 95831 (իննսունհինգ հազար ութ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամը 900295002894 հաշվեհամարին,

1.2/ 228135 (երկու հարյուր քսանութ հազար հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամը 900295002969 հաշվեհամարին, 

1.3/ 667 (վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամը 900295002522 հաշվեհամարին,

1.4/ 299566 (երկու հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամը 900295101027 հաշվեհամարին,

1.5/ 918510 (ինը հարյուր տասնութ հազար հինգ հարյուր տասը) ՀՀ դրամը 900295101035 հաշվեհամարին:

2.    Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Սիսիան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

3.    Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

 

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեյրան Զավենի Փանյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner