Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Մարինե Բաբկենի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ. Լուսավորիչ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող, քաղաքացի Մարինե Բաբկենի Սարգսյանին պատկանող 0.06500հա տնամերձ հողամասին կից, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, սերվիտուտ չառաջացնող ու իր կողմից ավել տիրապետվող 0.00359հա հողամասը ճանաչել օրինական ու համարել Մարինե Բաբկենի Սարգսյանի (ծնվ.՝ 25.02.1964թ., անձ՝ AV 0202885, տրվ.` 02.05.2022թ., 051-ի կողմից) սեփականությունը՝ համաձայն հատակագծերի:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։