Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով ու 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.
1․«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ․Լուսավորիչ փողոց թիվ 9 հասցեում գտնվող տնամերձ հողամասին կից ավել տիրապետվող հողամասն օրինական ճանաչելու մասին» որոշման վերնագիրը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ․Լուսավորիչ փողոց թիվ 9 հասցեում գտնվող տնամերձ հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունները և հողամասին կից ավել տիրապետվող հողամասն օրինական ճանաչելու մասին» ։
2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ․Լուսավորիչ փողոց թիվ 9 հասցեում գտնվող քաղաքացի Մարինե Բաբկենի Սարգսյանին պատկանող 0,06500հա տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունները և 0,00359հա ավել տիրապետվող հողամասը, որոնք չեն գտնվում ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում ճանաչել օրինական և համարել Մարինե Բաբկենի Սարգսյանի (անձ․՝ AV 0202885,տրված՝ 02․05․2022թ․ 051-ի կողմից, ծնված 25․02․1964թ․) սեփականություն՝ համաձայն հատակագծերի»։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։