Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Նարեկ Արարատի Մելիք-Թանգյանի 2025թ․-ի սեպտեմբերի 29-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.1880հա հողամասը (ծածկ.` 09-023-0048-0011) և նրա վրա կառուցված շինությունները հասցեավորել և տրամադրել Բռնակոթ բնակավայր, Վ․ Թանգյան փողոց, 1-ին փակուղի, 3 բնակելի տուն հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։